6 900 AMD
Բարձր արդյունավետությամբ հովացուցիչ լուսավորվող ոճային կարմիր օղակով:
Տեսակ՝ հովացուցիչ
Նյութ՝ պլաստիկ
Հովացուցիչների քանակը՝ 1
Պտտման արագությունը՝ 1000-1500 շրջ/ր
Շառավիղը՝ 120 մմ
Հաստությունը՝ 25 մմ
Thermaltake ներկայացնում է Riing նորարարական հովացուցիչների շարք: Հատուկ կորացված շեղբերի շնորհիվ այն ունի բարձր արդյունավետություն: Աղմուկի ցածր մակարդակը և երկարակեցությունը ապահովում են հատուկ հիդրոդինամիկ առանցքակալները: Այդ ամենից զատ հովացուցիչի ամրակները պատրաստված են հակավիբրացիոն նյութից, ինչը երաշխավորում է երկարատև աշխատանքի կայունությունը: Հասանելի են լուսավորության 6 գույնի օղակներ՝ կապույտ, կարմիր, կանաչ, սպիտակ, դեղին և գազարագույն: